Դաշտ է վերադարձել քաղաքական դիսկուրսը․ Վիկտոր Սողոմոնյան
Jun 16, 2021
1 min read

«Հայաստան» դաշինքը քարոզարշավից բավականին գոհ է։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ դաշինքը Հայաստանի պատմության մեջ լավագույն քաղաքական հավաքականն է։ Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց, որ իրենց թիմի բոլոր անդամներն անխտիր ներկայացել են հանրությանը, ստացել են դրական արձագանքներ, և այդ գործընթացը դեռ շարունակվում է։
Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ դաշտ է վերադարձել քաղաքական դիսկուրսը։
«Մեր հասարակությունը լսում է ոչ թե աբսուրդներ, անեծքներ, սպառնալիքներ և ինչ-որ հոխորտանքներ, այլ քաղաքական ծրագրեր, քննարկում է երկրի ապագան, և դա արվում է տրամաբանական շրջանակներում»,- նշեց նա։
Նա ասաց՝ հիմա կարևոր է, որ հասարակությունը թացն ու չորը տարբերի իրարից։























Comments