top of page

Վիրահայոց թեմում վերաօծվել է Փոքր Խանչալիի Սուրբ Հակոբ եկեղեցին

Sep 9, 2021
1 min read


Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների շարքը համալրվեց ևս մեկ վերաօծված եկեղեցով:


2021 թվականի սեպտեմբերի 5-ին հանդիսավոր մթնոլորտում, դռնբացեքի արարողությամբ և Սուրբ մյուռոնի զորությամբ վերաօծվեց Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի 19-րդ դարի կառույց Սուրբ Հակոբ եկեղեցին: Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը կատարվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի կողմից՝ Նինոծմինդայի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի մասնակցությամբ:


Հինավուրց եկեղեցու վերաշինության աշխատանքներն իրականացվել էր ծննդով փոքր խանչալցի, այժմ ռուսաստանաբնակ գործարար Արտակ Իսպիրյանի բարեգործությամբ:


Շնորհավորելով գյուղի բնակչությանը, բարերարին ու նրա ընտանիքին նորացված և գեղեցկացած եկեղեցի ունենալու համար, հոգևոր ծառայողների կողմից հնչեցին նաև օրհնության և գնահատանքի խոսքեր Հայոց եկեղեցու պատվիրաններով, Ամենազոր Աստծու և Հիսուս Քրիտոսի խոր հավատքով ապրելու պատգամով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page