top of page

Վիրավոր 7 զինծառայողներից մեկին Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից տեղափոխում են Երևան

  • Jul 28, 2021
  • 1 min read


Գեղարքունիքում ադրբեջանցիների հետ փոխհրաձգությունից վիրավորված մի զինծառայողի Վարդենիսում տեղակայված Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից տեղափոխում են Երևան։ Տեղեկությունը հայտնում է այս պահին Վարդենիսում աշխատող MediaHub-ի նկարահանող խումբը։


«7 վիրավոր զինծառայող է գտնվում Վարդենիսի հոսպիտալում, նրանցից մեկին այժմ տեղափոխում են Երևան»,- տեղեկացնում է MediaHub-ի լրագրողը։


Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 28-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page