Մենք սպային ասում ենք՝ գնա դուրսը, «բուդկայում» ընդմիջում արա․ դա բարոյական չէ․ Վիտալի Մանգասարյան

Այս իշխանությունները բանակաշինությանը միտված կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
Ըստ նրա՝ հստակ չէ, թե ինչ բարեփոխումներ են իրականացվում բանակում։
«Ադրբեջանցիների նպատակը մեր հետ բարեկամություն անելը չէ, և դա պետք է հստակ հասկանա հայկական կողմը։ Պետք է հասկանալ, որ ադրբեջանցիները չեն ուզում գնալ Սև լճից, և դա մեզ համար նոր ռիսկեր է ստեղծում»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է ՊՆ որոշումը, ըստ որի՝ պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրամադրվելու, Վիտալի Մանգասարյանը պատասխանեց՝ նշելով, որ դա ճիշտ որոշում չէ։
«Այս նոր սննդային համակարգը երբ մտավ բանակ, սպայական անձնակազմը և պայմանագրային զինծառայողները չէին օգտվում այդ սննդից։ Եվ հիմա ստացվում է, որ մենք ժամկետային զինծառայողին սնունդ ենք տալիս, իսկ սպային ասում՝ գնա դուրսը, բուդկայում ընդմիջում արա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments