top of page

Ի՞նչ խափանման միջոց է ընտրվել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ

  • Dec 9, 2021
  • 1 min read


Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի կարողանա մեկնել երկրից։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս մասին 24News-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։


Համաձայն կոմիտեի՝ ոստիկանության գեներալ-գնդապետին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար։


Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353 միլիոն 249 հազար 428 դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2 միլիարդ 477 միլիոն 884 հազար 177 դրամ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page