top of page

Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ կրկին Վլադիմիր Վարդանյանին (տեսանյութ)

Aug 12, 2021
1 min read

Ութերորդ գումարման խորհրդարանում իշխանությունը որոշել է ներկա պահին առանցքային նշանակություն ունեցող հանձնաժողովների նախագահների հարցում ռիսկի չդիմել և փոփոխությունների չգնալ։ Մեր տեղեկություններով՝ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելը իշխանական թևի համար ընդունելի է եղել, թեև թիմում հաճախակի են խոսակցությունները, որ Վարդանյանի աշխատանքը որոշակիորեն թերի է, քանի որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունման գործընթացը մասնակի շեղված է իշխանության նախնական ծրագրերից։


Բացի այդ, ըստ իշխանության, Վլադիմիր Վարդանյանը տապալել է դատավորների վեթինգի գործընթացը, և դա է պատճառը, որ իշխանությունը ստիպված գնաց Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ դարձնելու ճանապարհով։ Բայցևայնպես, Փաշինյանին ձեռնտու է այս պահին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թողնել Վլադիմիր Վարդանյանին, քանի որ, վերջինս նախորդ գումարման ԱԺ-ում կարողանում էր իշխանության քիմքին հաճելի նախագծերին դրական եզրակացություն տալ։


Նկատենք, որ նախորդ խորհրդարանում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանին վստահելու հիմքում նաև այն հանգամանքն էր, որ նա ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի քավորն է։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page