Վլադիմիր Աբունցն այնքան վստահ էր Գորիսում իր հաղթանակի վրա, որ Երևանի բնակարանը վաճառքի էր հանել
- Jan 20, 2022
- 1 min read

MediaHub.am-ի տեղեկություններով ՏԻմ ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցին իշխող ուժի կողմից 100 տոկոս երաշխիքներ են տվել, որ ինքը հաղթելու է։ Վերջինս էլ պատրաստվել է Գորիսում մշտական բնակություն հաստատելուն և մինչ ընտրությունները Երևանի քաղաքի Եկմալյան փողոցում գտնվող իր բնակարանը հանել է վաճառքի, ավելին, անգամ գտել է գնորդ, որը կանխավճար է տվել բնակարանի համար։
Սակայն ընտրությունների հաջորդ օրը, երբ Աբունցը տեղեկացել է, որ պարտվել է, զանգել է բնակարանի գնորդներին և հայտնել, որ փոշմանել է, այլևս չի ցանկանում վաճառել բնակարանը։ Նա գնորդին է վերադարձրել նախապես թողած կանխավճարը։
Արմինե Նավոյան


























Comments