top of page

Հայ շախմատիստը կներկայանա ԱՄՆ դրոշի ներքո

  • Jun 10, 2021
  • 1 min read

ree

Հայաստանի հավաքականի նախկին շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքո: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա գրոսմայստերի էջում հաստատվել է ազգային ֆեդերացիայի փոփոխությունը:


2638 վարկանիշ ունեցող Վլադիմիր Հակոբյանը 127-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:


Վլադիմիր Հակոբյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող (2006, 2008, 2012թթ.):


Վերջերս ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու որոշում էր կայացրել նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page