top of page

Վլադիմիր Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը

  • Aug 13, 2021
  • 1 min read


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:


«Այսօր, ըստ ծրագրի, պետք է քննարկենք պաշտպանության եւ անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ ոլորտում մի շարք հարցերի միայնակ արդյունավետ լուծումն անհնար է:


«Պետք է միավորել ջանքերը մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք նաև մեր սեփական անվտանգությունը», - նշել է նա:


Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլք:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page