top of page

Ո՛չ Հայաստանի թրքացմանը` «Հայաստան» խմբակցությունը շարժում է սկսելու․ Սեյրան Օհանյան

  • Oct 22, 2021
  • 1 min read


Աշխարհի ուժային կենտրոնների բախումները մեր տարածաշրջանում շարունակական են։ Այդ մասին այսօր «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։


Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի հետևանքով մենք հայտնվել ենք դժվարին իրավիճակում։


«Մեկ տարի է անցել պատերազմից, բայց իրավիճակին ճիշտ գնահատական չի տրվել, ինչը պետք էր Արցախի հեռանկարի համար։ Մեզ համար ակնհայտ են պատերազմի պատճառներն ու հետևանքները, բայց ցավալի է, որ այս պարտությունների շարանը շարունակական բնույթ է կրում»,- նկատեց նա։


Սեյրան Օհանյանը շեշետեց, որ իրենք նպատակադրված են ազգային դիմադրության շարժում ստեղծել։


«Սկսելու ենք շարժում՝ ոչ Հայաստանի թրքացմանը խորագրով»,- ասաց նա։


Նա նշեց, որ Հայաստանն ու Արցախը միասին ավելի ամուր են։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page