top of page

Ոչ թե տնօրեն, այլ տնօրենների խորհրդի անդամ. կառավարությունը պարզաբանում է

  • Nov 3, 2021
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, ոչ թե տնօրեն նշանակելու հարցը:

Այս մասին լառավարությունը պարզաբանում է տարածել:


Այն կապված է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ, թե քննարկվում է Տիգրան Ավինյանին կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը: Պարզաբանման մեջ նշվում է, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք:

«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է պարզաբանման մեջ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page