top of page

Հայաստանի քաղաքացիները կողմ են քվեարկել ՌԴ հետ գործակցությանը․ Վիկտոր Վոդոլացկի

Jun 21, 2021
1 min read

Հայաստանի քաղաքացիները, որոնք քվեարկել են խորհրդարանական ընտրություններում, կողմ են արտահայտվել ՌԴ- ի հետ գործակցության խորացմանը, հակառուսական ուժերը նույնիսկ 1% ձայն չեն հավաքել: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ընտրություններում դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին:


Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանում երեկ ընտրությունների ժամանակ, մինչև կեսօր, մասնակցության մեծ հայտ է գրանցվել, հերթեր են գոյացել բոլոր ընտրատեղամասերում», խանգարում էր միայն շոգը:


Խորհրդարանականի կարծիքով` ընտրողների համար գլխավոր հարցերից մեկը եղել է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը, առավել խորը ինտեգրումը Ռուսաստանի հետ և' սոցիալ-տնտեսական, և' քաղաքական առումով: Նա նշել է՝ խոսքն այդ թվում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողների մասին է:


Վոդոլացկին մատնանշել է, որ պարտված կուսակցությունները պետք է իրենց համար շատ դժվար որոշում կայացնեն և նստեն բանակցությունների սեղանի շուրջ:


«Քաղաքացիական հասարակությունն այսօր բաժանված է, սակայն նրանց բոլորին միավորում է Ռուսաստանի հետ աշխատելու ցանկությունը: Այդ իսկ պատճառով պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, մարդկանց փողոց դուրս չբերել, բախումներ չհրահրել, այլ պայմանավորվել հանուն Հայաստանի»,- ասել է Վոդոլացկին` ընդգծելով, որ երկիրն աշխատատեղերի թվի ավելացման կարիք ունի:


Այն կուսակցությունները, որոնք ուժեղ հակառուսական հռետորաբանություն էին վարում, չեն հավաքել ձայների անգամ մեկ տոկոսը: Ըստ նրա՝ դրանք աշխատում են Պետդեպի հրահանգով, ֆինանսավորվում են այնտեղից և ԵՄ-ի որոշ կուսակցություններից, նշել է Վոդոլացկին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page