top of page

Քաղաքացին մնացել է ավտոմեքենայի արանքում․ ողբերգական պատահար՝ Գյումրիում

Sep 16, 2021
1 min read


Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.45-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղու ՍՊ ընկերության տարածքում քաղաքացին մնացել է ավտոմեքենայի արանքում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երբ ընկերության տարածքում կայանված «Վոլվո» ավտոմեքենայի վարորդ Արմեն Մուրադյանը կցորդիչի հետնամասում ստուգման աշխատանքներ էր կատարում, մեքենայի պնևմատիկ ամբարձիչը օդ է թողել, ինչի հետևանքով վարորդը մնացել է մեխանիզմների արանքում և մահացել: Նախապատրաստվում են նյութեր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page