top of page

Մայր ու որդի հիվանդանոցի ճանապարհին մահացել են․ ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Nov 3, 2021
1 min read


Նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 51-ամյա Խաչատուր Մարգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Ֆելիքս Սերոբյանի վարած «Բելառուս» մակնիշի գութանի կցորդիչով տրակտորին։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 25-ամյա Անի Հ-ն և 2-ամյա Խաչատուր Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն ճանապարհին վերջիններս գիտակցության չգալով՝ մահացել են։


Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների առողջական տվյալները։

Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page