top of page

Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը․ «Հրապարակ»

Aug 5, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է․


«Ո՞վ կստանձնի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահությունը․ առաջինում նախագահ կընտրեն Նարեկ Զեյնալյանին, երկրորդում՝ Հերիքնազ Տիգրանյանին։ 12 մշտական հանձնաժողովից 3-ի նախագահությունը կանցնի ընդդիմությանը․ «Հայաստան» դաշինքը բարի կամք է դրսևորել և մի հանձնաժողովի նախագահի պոստը զիջում է «Պատիվ ունեմ» դաշինքին։ Թե որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմության վերահսկողության ներքո, երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողանում հաղթահարել իրենց միջև ձևավորված անդունդը։


Առաջին քայլն Իշխան Սաղաթելյանի ընտրությունն է ԱԺ փոխնախագահի պաշտոնում․ եթե իշխանությունից մոտ 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանը, ընտրությունը չի կայանա, և կսկսվի առճակատման փուլը։ Իսկ եթե բարեհաջող անցնի, ապա իշխանությունը կվերցնի առաջին երկու հանձնաժողովները, «Հայաստան» դաշինքն առաջին ընտրությամբ մտադիր է վերցնել տնտեսական հանձնաժողովը։


Նշենք, որ այս անորոշությունն է նաև պատճառը, որ պատգամավորների մի մասը դեռ աշխատասենյակներ չի ստացել։ «Սպասում ենք հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների ընտրությանը, որից հետո հասկանալի կդառնա, թե ում քանի սենյականոց աշխատատեղ է հասնում և որտեղ»,- ասաց պատգամավորներից մեկը։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page