top of page

Իրավապահները խուզարկում են Որոտանի գյուղապետարանը․ «Փաստինֆո»

Jul 9, 2021
1 min read





ՔԿ աշխատակիցներն ավարտել են Որոտանի համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանում խուզարկության աշխատանքները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Սուրեն Օհանջանյանն ասել է, որ այս պահին խուզարկություն են իրականացնում գյուղապետարանում։

Հարցին՝ իր բնակարանում խուզարկության արդյունքում որևէ բան հաջողվե՞լ է իրավապահներին հայտնաբերել, գյուղապետն ասել է. «Ոչ մի բան։ Ի՞նչ կա, որ ինչ գտնեն»։


Նշենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում են Սուրեն Օհանջանյանի բնակարանը, այժմ նաև գյուղապետարանը։ Երեկ էլ խուզարկություն են իրականացրել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page