Այս պահին Որոտանում մոտ 100 մեքենա է կուտակված․ ադրբեջանցիները հողի գումար են պահանջում

Այսօր առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ Որոտանի հատվածում կուտակված է իրանական մոտ 100 բեռնատար։ Տեսանյութում իրանցի վարորդը պատմում է, որ մեքենաները կուտակվել են 5 ժամվա ընթացքում։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների թիրախում բացառապես իրանական մեքենաներն են։
«Ադրբեջանցիներն ասում են՝ հողի փող վճարեք, եթե չվճարեք, չեք անցնի, և հետաքրքիրն այն է, որ այդ ամենն անում են միայն իրանցիների մեքենաների նկատմամբ, իսկ հայերն ազատ կարողանում են տեղաշարժվել»,- պատմում է նա։
Նշենք, որ իրանցի վարորդներից հստակ գումար չեն պահանջում, և նրանց համար հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են հաշվարկում՝ որ մեքենան որքան գումար պետք է վճարի։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և իրանական բեռնատարներից գումար են պահանջում։























Comments