Փնտրվում են փոխնախարարներ ու մարզպետ․ ո՞ր պաշտոններն են թափուր
- Sep 3, 2021
- 1 min read

Ընտրություններից հետո անցել է ավելի քան 2 ամիս, սակայն մինչև այժմ իշխանության ներսում պաշտոնների բաշխման գործընթացն ավարտված չէ։
Մասնավորապես, Գնել Սանոսյանի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակվելուց հետո Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը թափուր է։ Ավելին՝ առաջիկայում Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Մանուկյանը, որը կատարում է մարզպետի պարտականությունները, կազատվի պաշտոնից և նոր պաշտոնի կնշանակվի ՏԿԵ նախարարությունում։ Գեղարքունիքի մարզպետի հնարավոր թեկնածուն, ըստ շրջանառվող լուրերի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն է։
Կառավարությունում, թեև նախարարների պաշտոնները բաշխված են, բայց այս պահին փոխնախարարների ու առաջին տեղակալների թափուր հաստիքներ կան գրեթե բոլոր նախարարություններում։ Մասնավորապես՝ թափուր է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Թերևս ղեկավար կազմի համալրման ամենամեծ անհրաժեշտությունն Արտաքին գործերի նախարարությունում է։ Հունիսի 7-ին ԱԳՆ միանգամից երեք փոխնախարարներն աշխատանքից ազատման դիմում էին գրել, և այժմ այդ պաշտոնները թափուր են։ Այս նախարարությունում թափուր է նաև առաջին տեղակալի պաշտոնը։
Պաշտպանության, ԲՏԱ, ՏԿԵ, Ֆինանսների և Շրջակա միջավայրի նախարարություններում ևս առաջին փոխնախարարի պաշտոնը թափուր է։
Անահիտ Ավանեսյանի՝ Առողջապահության նախարար նշանակվելուց հետո Առողջապահության փոխնախարարի հաստիքը մինչև այժմ թափուր է։ MediaHub.am-ի տեղեկություններով` ՀՀ ՊՆ բուժվարչության սպա Արմեն Նազարյանն օրերս նշակվելու է Առողջապահության փոխնախարար։
Արմինե Նավոյան


























Comments