top of page

Որսագողության դեպք՝ Ստեփանավանում

  • Sep 4, 2021
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Վարդաբլուր գյուղի դաշտամիջյան հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Կուրթան գյուղի երկու բնակչի։


Նրանցից 31-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և զննվել։ Վարորդը ոստիկաններին է ներկայացրել լուսարձակ, թռչուն որսալու համար նախատեսված ցանց, որսած 3 լոր, «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 12 փամփուշտ:


Նշանակվել է դատաապրանքագիտական և դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page