«Ոսկե ծիրան» փառատոնի մրցանակաբաշխությանը ներկա կլինեն միջազգային կինոգործիչներ
Sep 3, 2021
1 min read

«Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը Երևանում։ Փառատոնին ներկա կլինեն նաև միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչներ, կցուցադրվեն բազմաժանր և բազմաբովանդակ ֆիլմեր։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը կարևորել է փառատոնի դերը Հայաստանի մշակույթի վարկանիշի բարձրացման գործում և նշել, որ տեղեկատվական շատ հարթակների գործունեության հետևանքով Հայաստանը երբեմն ընկալվում է որպես պատերազմական երկիր, իսկ միջազգային հյուրերի ներկայությունը հնարավորություն կտա փոխել այդ պատկերացումները։























Comments