Ոստիկանները քաղաքացիների համար փակել էին Սարդարապատի հուշահամալիրի մուտքը
May 28, 2021
1 min read

Այսօր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել էին Սարդարապատի հուշահամալիր՝ մասնակցելու Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը։
Նախորդ տարիների համեմատ, այս տարի հուշահամալիրի մուտքի մոտ հսկողություն իրականացնող ոստիկանների թվաքանակը մի քանի անգամ ավելի էր, և նրանք հասարակական կարգը պահպանելուն զուգահեռ իրականացնում էին ևս մեկ «առաքելություն»՝ արգելում էին լրագրողների և քաղաքացիների մուտքը հուշահամալիրի տարածք։
Նշենք, որ ոստիկաններին զուգահեռ, մուտքի մոտ հսկողություն էին իրականացնում նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները։























Comments