top of page

Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

  • Feb 8, 2022
  • 1 min read

ree

Փետրվարի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի 32-ամյա բնակիչը հունվարի 30-ին «Սևան ազգային պարկ»-ի Արտանիշի մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում ապօրինի հատել է 5 թեղի և փայտանյութը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով տեղափոխել տուն:

Փայտանյութը հայտնաբերվել է։


Պարզվել է նաև, որ հունվարի 29-ին նույն գյուղի մեկ այլ բնակիչ «Սևան ազգային պարկ»-ի նույն մասնաճյուղի պահաբաժնում ապօրինի հատել է 6 թեղի։ Այս դեպքում ևս փայտանյութը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Սևան ազգային պարկ»-ին:

Հանգամանքները, այդ թվում՝ վնասի չափը, պարզվում են։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page