top of page

Պետությանը պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)

Aug 18, 2021
1 min read

Երևանի քաղաքապետարանը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության թույլտվություն է տվել Դավիթաշենի 3-րդ թաղամասի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում բազմաբնակարան բնակելի շենք կառուցել: Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա և մեկ մանսարդային հարկ:


Սակայն ընկերության տնօրենը, լիցենզիա ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, կազմակերպել և իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. չպարզված աղբյուրներից շինանյութեր ձեռք բերելու, նաև առանց գրանցման կամ աշխատանքային պայմանագիր կնքելու` կանխիկ վարձատրությամբ շինաշխատանքներին անհատների ներգրավելու եղանակով, այսինքն` առանց հաշվապահական որևէ հաշվառում վարելու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը: Բացի այդ, շեղվելով նախագծից` կառուցվել է վերգետնյա յոթհարկանի բազմաբնակարան շենք՝ ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page