top of page

ՀՀ ոստիկանությունը ժամը 16.00-ի դրությամբ ստացել է 57 հաղորդում

  • Jun 20, 2021
  • 1 min read

ree

ՀՀ ոստիկանությունը հունիսի 20-ին ժամը 16.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 20 դեպքի, իսկ 37-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար:


ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 19 դեպքերը՝ հանրապետության մարզերում: Ստացված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկելուն (14 դեպք), ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն (2 դեպք), քվեարկության գաղտնիությունը խախտելուն (1 դեպք), գույքը դիտավորությամբ վնասելուն (1 դեպք), մարմնական վնասվածք հասցնելուն (1 դեպք), այլ բնույթի խախտմանը (1 դեպք):

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page