Անցկացվում են ոստիկանության զորքերի մասնագիտական պարապմունքներ
Sep 15, 2021
1 min read

Սեպտեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարտական հերթապահության նախապատրաստման ավանի ուսումնական կետերում պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի համահավաք գումարտակի հետ անցկացվեցին մասնագիտական պարապմունքներ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։
Նպատակը անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվեցին կրակային և մարտավարական պատրաստության պարապմունքներ։























Comments