top of page

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը՝ շաբաթ և կիրակի օրերին աշխատանքի մասին

Oct 9, 2021
1 min read


ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է․


2021թ․ հոկտեմբերի 17-ին, ինչպես նաև 2021թ․ նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021թ․ հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10․00-ից մինչև 17․00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար։


Ընդ որում, 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար համապատասխան համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները քաղաքացիներին տրամադրելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ․ հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամաբ սահմանված տեղեկանքները։




Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page