top of page

Աշտարակի բուքմեյքերական գրասենյակի մոտ կրակոցի ձայն է լսվել․ ոստիկանություն

Oct 26, 2021
1 min read


Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել, նաև կոտրվել են շենքի պատուհանների ապակիները: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։


Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.15-ի սահմաններում օդամղիչ ատրճանակով կրակել են Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի բուքմեյքերական գրասենյակի շենքի պատուհաններին, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են:


Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 04.00-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից կասկածանքով բերման են ենթարկել Աշտարակ քաղաքի 20 և 27 տարեկան երկու բնակչի: 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է օդամղիչ ատրճանակից կրակել և վնասել գրասենյակի պատուհանների ապակիները:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page