top of page

Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կարվի

Nov 3, 2021
1 min read


Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:


Փոփոխության արդյունքում Սեբաստիայի փողոցի համապատասխան ուղղության երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ» (նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն)՝ դեպի Կուրղինյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար:


Նշված աջ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի անընդհատ՝ առանց տվյալ ուղղությամբ լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page