«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ օդանավակայանում ռումբ է դրված
Dec 18, 2021
1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի խմբեր են ժամանել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
Աղբյուրի հաղորդմամբ՝ օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ տարածքում ռումբ կա։
Այս պահին փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ, տեղում են նաև ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի աշխատակիցները։























Comments