top of page

Շենգավիթի ոստիկանները գողության դեպք են բացահայտել. 3 տղամարդկանց բերման են ենթարկել

  • marineyeremyan99
  • Feb 14, 2022
  • 1 min read


Փետրվարի 13-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Նոր Խարբերդում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 22, 42 և 38 տարեկան երեք տղամարդու՝ վերջինիս վարած «Իվեկո» բեռնատարով հանդերձ:


Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ 42-ամյա տղամարդը վարձելով «Իվեկո» բեռնատարը՝ 22-ամյա տղամարդու հետ Նոր Խարբերդի տներից մեկի մոտից գողացել են մետաղյա 1 և 2 տոննա տարողությամբ երկու բաք:

Շենգավիթի ոստիկանները պարզել են տուժողի ինքնությունը և հաղորդում ընդունել։

Կատարվում է քննություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page