top of page

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. ոստիկանություն

Jun 17, 2021
1 min read

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.


«Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:


Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page