top of page

Թալինի Երևանյան փողոցից ընտրակաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել. Ոստիկանություն

Jun 20, 2021
1 min read

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:


Հունիսի 20-ին՝ ժամը 12։40-ին, Թալին քաղաքի Երևանյան փողոցից կինը, ամուսինն ու դուստրն ընտրակաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին։


Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ըստ նրա, իր, ամուսնու և դստեր քվեների համար են։


Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page