Անչափահասի մոտ թմրանյութ են հայտնաբերել Նաիրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները
Jul 2, 2021
1 min read

Հունիսի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին ներկայացրին Զորավան գյուղում բնակվող մի անչափահասի։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թաց կանաչավուն կանեփի զանգված։ Ըստ անչափահասի՝ հայտնաբերվածը քաղել էր Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում կանեփի վայրաճ թփերից։























Comments