Ոստիկանությունից հայտնել են Կոնստանդին Տեր-Նակալյանին բերման ենթարկելու պատճառների մասին
- May 19, 2021
- 1 min read

MediaHub-ի հայտնել էր, որ Կոնտանդին Տեր-Նակալյանին տանից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։ MediaHub-ի թղթակիցը ոստիկանությունից պարզաբանում ստացավ բերման ենթարկելու վերաբերյալ, որտեղից հայտնեցին, որ
Կոստանդին Տեր-Նակալյանը բերման է ենթարկվել վարչական օրենսգրքի 180.1 հոդվածի 10-րդ կետով նախատեսված կանոնները չպահպանելու համար, որն է հավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելը։ Նշենք,, որ ժամեր առաջ Ադեկվադ միաբանության անդամները ակցիա են իրականացրել՝ լուսավորելով կառավրության շենքը։ Այս մասին գրել էր Ադեկվադ միաբանության անդամ Արթուր Դանիելյանը։
Ծանուցում՝
180.1 հոդվածի 10-րդ կետ
Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչև 8.00-ն) բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին և գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում հավաքների անցկացումն անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով զուգորդելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։


























Comments