top of page

Նոր Հաճնի բնակչի մոտ ոստիկանները թմրանյութ են գտել. վերջինս գնել էր սոցկայքի միջոցով

Aug 5, 2021
1 min read


Հուլիսի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ խմբի ոստիկանները Նոր Հաճըն քաղաքում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք բերման ենթարկեցին նույն քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:



Ըստ բերման ենթարկվածի` դեղնականաչավուն զանգվածը սփայս տեսակի թմրանյութ է, որը գնել էր սոցիալական կայքի միջոցով ու պահում էր իր օգտագործման համար, իսկ փոշենման զանգվածը գտել էր քաղաքի լողավազաններից մեկի մոտ և պատկերացում չուներ, թե ինչ է: Փորձագետի եզրակացության համաձայն` հայտնաբերվածը թմրանյութ էր: Թմրամիջոցների ձեռք բերման հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page