top of page

Մալաթիայի ոստիկաններն ապօրինի զենք են հայտնաբերել. մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)



Չնայած ապօրինի զենք-զինամթերքը հանձնելու ոստիկանության բազմաթիվ հորդորներին` կան քաղաքացիներ, որոնց թվում է, թե կարող են տանն ապօրինի զենք պահել ու անպատիժ մնալ, բայց թվալը մի բան է, իրողությունն` այլ:

Օգոստոսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Օհանավան փողոցի 23-ամյա մի բնակիչ բնակարանում ապօրինի զենք է պահում: Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված բնակարանի ննջասենյակի պահարանում հայտնաբերեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտով:

23-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և ձերբակալվեց: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:



Commenti


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page