top of page

Շենգավիթում տղամարդը սպանել էր նախկին կնոջը. նա ձերբակալվել է

  • Aug 12, 2021
  • 1 min read

Օգոստոսի 11-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ Արտաշիսյան փողոցի 54-րդ շենքի շքամուտքում դանակահարել է նախկին կնոջը։ Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին տղամարդու նշած շենք։


Այդ ընթացքում Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Արտաշիսյան փողոցի վերոհիշյալ շենքի շքամուտքի մոտ կին է ընկած: Մեկնած ոստիկանները տեղում հայտնաբերեցին 34-ամյա կնոջ դին՝ կտրած-ծակած վնասվածքներով։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: 33-ամյա տղամարդը ձերբակալված է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page