top of page

Արարատի ոստիկանները մի ողջ զինանոց են հայտնաբերել (տեսանյութ)

Aug 23, 2021
1 min read

Օգոստոսի 20-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ Փոքր Վեդիում կրակել է ապօրինի պահվող հրազենից:


Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացավ բաժին` բերելով ինքնաձիգ ու դատարկ պահունակ: Ըստ նրա, փորձարկելու նպատակով, Արցախյան վերջին պատերազմի օրերին բերած ինքնաձիգից մի քանի անգամ օդ էր կրակել Փոքր Վեդի գյուղի հարակից դաշտում:


Օգոստոսի 22-ին երիտասարդի բնակության վայրում` Լուսառատ գյուղում, կատարվեց խուզարկություն: Տանն ու օժանդակ կառույցներում Արարատի ոստիկանները հայտնաբերեցին մի ողջ զինանոց, մասնավորապես` տարատեսակ չորս հրացան, երկու նռնակ ու երկու պայթուցիչ, սվին-դանակ ու երկու զրահաբաճկոն, արկղերով փամփուշտներ, դատարկ ու լիցքավորված փամփշտակալներ, ընդհանուր՝ շուրջ հինգուկես հազար փամփուշտ:


Ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ երիտասարդի հայրը հայտնել է, որ դրանք ինքն էր բերել վերջին պատերազմի ժամանակ:

62-ամյա հայրը ձերբակալվել է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


Մանրամասն՝ տեսանյութում




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page