top of page

Ինչու՞ են 43-ամյա կնոջը բերման ենթարկել ոստիկանություն և 12 ժամ պահել․ ոստիկանությունը պարզաբանել է

  • Sep 3, 2021
  • 1 min read


«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ Արաբկիրի ոստիկանության աշխատակիցներն աշխատանքի վայրից բերման են ենթարկել Վեդի քաղաքի բնակչուհի, 43-ամյա Քրիստինե Մաղլամյանին:


Ըստ Ալեքսանյանի՝ ոստիկանները որևէ հիմնավոր բացատրություն չեն տվել բերման ենթարկելու պատճառների մասին, նա նախապես ծանուցագիր չի ստացել։


«Ոստիկանները նրա հետ խոսել են սպառնալիքներով, հոգեբանորեն ճնշել են, խոսել են ծաղրական տոնով: Ոստիկանության բաժնում կնոջը պահել են մոտ 12 ժամ՝ մինչև գիշերվա ժամը 3-ը, փորձել են ինչ որ գումարների շուրջ խոստովանություն կորզել, թույլ չեն տվել զանգահարել մորը և տեղյակ պահել իր գտնվելու վայրի մասին, այնպիսի սարսափի մեջ է եղել, որ չի համարձակվել խնդրել զուգարան գնալ: Նրա ձեռքից խլել են հեռախոսն ու դրամապանակը և գիշերը ժամը 6-ին ասել են՝ ոնց ուզում ես գնա: Ի դեպ, կինը տառապում է քաղցկեղով և ոտքի վիրահատության է ենթարկվել, քայլում է ձեռնափայտի օգնությամբ: Նա հայտնել է ոստիկաններին իր հիվանդությունների մասին, բայց զրո ազդեցություն»,- գրել է նա։


Միջադեպի առնչությամբ MediaHub.am-ի հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ կինն Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բերման է ենթարկվել, որից հետո արդեն իսկ հարուցված քրեական գործով ներկայացվել է նախաքննական մարմին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page