top of page

Ոստիկանների կողմից Զարուհի Փոստանջյանին ծեծի ենթարկելու գործով նշանակվել է ծառայողական քննություն

  • May 21, 2021
  • 1 min read

ree


Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնել են «Երկիր Ծիրանի» կուսակցությունից։


MediaHub.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ նշված դեպքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է ծառայողական քննություն։



ree


ree

Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցությունից հայտնել էին, որ մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page