top of page

82 և 64 տարեկան տղամարդիկ գողացել են պետական գույք հանդիսացող կաթսայատան խողովակները

Sep 11, 2021
1 min read

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի նախկին անտառտնտեսության տարածքից խողովակ են տեղափոխում: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։


Ոստիկանության Գավառի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 82 և 64 տարեկան երկու տղամարդիկ «KAVZ» բեռնատարով գաղտնի հափշտակել են ՀՀ պետական գույքի կառավարման հաշվեկշռում գտնվող կաթսայատան ջեռուցման համար նախատեսված երկաթյա ծխատար խողովակները:


Տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին, իսկ բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page