top of page

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը վերադարձավ մարտական հերթապահությունից

Oct 4, 2021
1 min read


Օրերս ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները վերադարձան դիրքերից։ Նրանց դիմավորեցին ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։


Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ոստիկան-սահմանապահներին փոխանցեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանի երախտիքի խոսքերը և շնորհակալություն հայտնեց սահմանապահ առաքելությունը նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Այնուհետև մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնվեցին պարգևներ։ Միջոցառումն ավարտվեց սահմանապահ-ոստիկանների հանդիսավոր երթով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page