top of page

Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին Պռոշյան գյուղում

May 15, 2021
1 min read

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 22-ամյա Համլետ Թ.-ն և 31-ամյա Տիգրան Հ.-ն, որոնք 2020 թ. հունիսի 15-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:


Խափանման միջոցը՝ կալանք:




Բերման ենթարկվածները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page