top of page

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով

  • Oct 6, 2021
  • 1 min read

ree

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են՝ ձյան և անձրևի տեսքով:


Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար։


«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- նշված է հայտարարության մեջ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page