top of page

Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՃՈ-ի կազմավորման 85-ամյակի առթիվ

  • Jul 3, 2021
  • 1 min read

ree

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության կազմավորման 85-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է.


«Այսօր ճանապարհային ոստիկանության ծառայությունը դարձավ 85 տարեկան։

Ոստիկանների մի քանի սերունդ, որոնք ութ և կես տասնամյակ անվտանգ երթևեկություն են ապահովել մեր հանրապետության ճանապարհներին, բնակավայրերում, մայրաքաղաք Երևանում, իրենց ծառայությունը կատարել են բարեխիղճ ու նվիրումով` նպատակ ունենալով ապահովել երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։


Ճանապարհային ոստիկանությունը կատարելագործվել է տասնամյակների ընթացքում` համալրվելով ժամանակակից տեխնիկական միջոցներով, կապի միջոցներով, տրանսպորտով և ամենագլխավորը` ժամանակակից կադրերով, որոնք ավագներից ընդունելով լավագույն ավանդույթների էստաֆետը` միշտ գնացել են զարգացման ու կատարելագործման։


Շնորհավորում ու շնորհակալություն եմ հայտնում բոլոր ճանապարհային ոստիկաններին պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մաղթում արդյունավետ գործունեություն` ծառայության զարգացման արդի փուլում»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page