top of page

Ոստիկանությունը «ՌԵՍՈ»-ի հետ ավելի քան 60 միլիոն դրամի պայմանագիր է կնքել

  • Jan 6, 2022
  • 1 min read


ՀՀ ոստիկանությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով դեկտեմբերի 23-ին պայմանագիր է կնքել «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի հետ։ Ոստիկանությունն այս պայմանագրով ապահովագրել է Ներքին զորքերի հաշվեկշռում գտնվող թվով 107 տրանսպորտային միջոց, որի դիմաց ոստիկանությունը ընկերությանը վճարել է 3.4 մլն դրամ։ Եվս մեկ պայմանագիր էլ ոստիկանությունը կնքել է դեկտեմբերի 15-ին։


Այս պայմանագրով ոստիկանությունը վճարել է 59.638.356 դրամ։ Այս պայմանագրով ոստիկանությունը ապահովագրել է 1315 տրանսպորտային միջոց (ԱՊՊԱ պայմանագիր), իսկ 83 տրանսպորտային միջոցի համար ԿԱՍԿՈ պայմանագիր է կնքել։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page