top of page

Ոստիկանությունը զբաղվում է Երևանի մետրոպոլիտենում այլազգիների կողմից նկարահանումների դեպքով

Oct 7, 2021
1 min read


Լրագրող Մարիաննա Ղահրամանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել Երևանի մետրոպոլիտենից ու կից գրառմամբ հայտնել, որ այլազգի տղամարդիկ առավոտյան տեսանկարահանում էին իրականացնում։


Նա, մասնավորապես, գրել էր․ «Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակություն օբյեկտը։ Հեռախոսի օբյեկտիվն ուղիղ թունելի վրա էր, որով շարժվում էր վագոնը, նկարեց ամբողջ ընթացքը։ Նրանց ուղեկցում էր երրորդ անձը, որի նշանով եռյակը իջավ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանում»։


Այդ առնչությամբ MediaHub.am-ը զրուցեց Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ, որը հայտնեց․ «Այս պահին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության բաժնում ուսումնասիրություն է իրականացվում»։


Հարցին՝ Երևանի մետրոպոլիտենում նկարահանում իրականացնել կարելի՞ է՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Երևանի մետրոպոլիտենի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, նկարահանումներն իրականցնելն արգելվում է»։


Նա նաև նշեց, որ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page