top of page

Ողբերգական վթար՝ Մյասնիկյան պողոտայում․ կա զոհ

  • Dec 13, 2021
  • 1 min read

ree

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ,


Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Infiniti» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «BMW» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին, երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Էրեբունի» ԲԿ․ տուժածներից մեկը մահացել է։


Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page