top of page

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վիրավորը հիվանդանոցում մահացել է

  • Feb 13, 2022
  • 1 min read

ree

Երեկ՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 21:20-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 24 մակնիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 64-ամյա Ալեքսեյ Յարատովի վարած ВАЗ 21150 մակնիշի ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով Ա. Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:


Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Տաշիրի բաժին, որ վիրավորը հիվանդանոցում մահացել է, ինչից հետո դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Սերոբյանի գլխավորությամբ:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page