top of page

Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի

Jun 23, 2021
1 min read

Երևանում, այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները մեծ դժվարությամբ դին տեղափոխեցին անվտանգ վայր և այս պահին էլ տեղում աշխատում է դատական բժիշկը:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page